֏
֏

Լրացրեք դաշտերը և սեղմեք Հաշվել

Հաճախ տրվող հարցեր

Ո՞վ կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի ծրագրից

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ-ում պաշտոնապես աշխատող և եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձինք, ովքեր հիփոթեքային վարկով ձեռք են բերում կամ կառուցում առաջնային (նոր կառուցվող) բնակարան կամ անհատական բնակելի տուն։ Երկրորդային (օգտագործված) բնակարանների ձեռքբերումը ծրագրով չի փոխհատուցվում։

Երբ է ծրագիրը դադարում Երևանում և մարզերում

Ծրագիրը փուլային կերպով դադարեցվում է՝ ըստ գույքի տեղակայման վայրի. • Երևան. 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքված պայմանագրերով ձեռք բերվող բնակարանները այլևս չեն օգտվում այս արտոնությունից, բացառությամբ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը շինարարության թույլտվություն ստացած շենքերի • Երևանին հարակից մարզեր (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Կոտայք). ծրագիրը կդադարի գործել 2027 թվականի հունվարի 1-ից • Մնացած մարզեր (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք). ծրագիրը կդադարի գործել 2029 թվականի հունվարի 1-ից • Սահմանամերձ բնակավայրեր. ծրագիրը շարունակում է գործել առանց ժամկետային սահմանափակման

Ե՞րբ և ինչպե՞ս է վճարվում վերադարձը

Վերադարձը կատարվում է եռամսյակային կտրվածքով (ապրիլ, հուլիս, հոկտեմբեր, հունվար)՝ ուղղակիորեն վարկառուի բանկային հաշվին։ Սահմանափակումներ. • Յուրաքանչյուր եռամսյակի վերադարձը չի կարող գերազանցել այդ ժամանակահատվածում վճարված տոկոսագումարները • 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքված պայմանագրերի համար վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չպետք է գերազանցի 750,000 դրամը • Եկամտային հարկի չօգտագործված մասը չի փոխանցվում հաջորդ եռամսյակին

Հարակից հաշվիչներ

Գտե՞լ եք սխալ կամ ունե՞ք հարց