ԱշխատանքայինԱրձակուրդային օրեր
Թարմացվել է: 01 Մայիս 2026

Լրացրեք դաշտերը և սեղմեք Հաշվել

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է ամենամյա արձակուրդը:

Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար:

Քանի՞ օր է նվազագույն արձակուրդը:

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր:

Ե՞րբ է վճարվում արձակուրդայինը:

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ:

Ի՞նչ կլինի չօգտագործված արձակուրդի դեպքում:

Եթե աշխատակիցը չի օգտագործել ամենամյա արձակուրդը, ապա դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

Հարակից հաշվիչներ

Գտե՞լ եք սխալ կամ ունե՞ք հարց