Ստաժ

Հաշմանդամություն

Լրացրեք դաշտերը և սեղմեք Հաշվել

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր տարիքից է նշանակվում տարիքային աշխատանքային կենսաթոշակը

63 տարեկանից, եթե անձն ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ։ Եթե ստաժը 10 տարուց պակաս է, 65 տարեկանից կարող եք ստանալ ցմահ ծերության նպաստ, որի չափը 2026թ. ապրիլի 1-ից 46,000 դրամ է։ Եթե դիմեք 65 տարին լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, նպաստը կնշանակվի 65 տարին լրանալու օրվանից։

Հնարավո՞ր է կենսաթոշակ ստանալ 63 տարեկանից շուտ

Այո, մեկ տարի շուտ (62 տարեկանից), եթե բավարարվում են երկու պայման՝ անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ, և անձը չի աշխատում։ 63 տարեկանից կենսաթոշակ ստանալու համար չաշխատելը պարտադիր չէ, իսկ 62 տարեկանից ստանալու համար՝ պարտադիր է։

Կուտակային կենսաթոշակը կարելի է ստանալ նաև 55 տարեկանից, եթե կուտակած գումարն այնքան մեծ է, որ ամսական վճարը կկազմի 170,000 դրամից ավելի։

Որքա՞ն է նվազագույն կենսաթոշակը

2026թ. ապրիլի 1-ից նվազագույն կենսաթոշակը 46,000 դրամ է։

Բացի այդ, կենսաթոշակային քարտով Հայաստանում անկանխիկ գնումներ կատարելիս վերադարձվում է ծախսված գումարի 20%-ը՝ ամսական մինչև 10,000 դրամ (հետվճար)։ Եթե կենսաթոշակային քարտը ArCa է, ապա 1,000 դրամից ավելի գնումների դեպքում դրան գումարվում է ևս 2%։

Երկու հետվճարն էլ չեն տրվում կոմունալ և որոշակի այլ վճարումների համար։ Հետվճարները փոխանցվում են ավտոմատ՝ հաջորդ ամսվա ընթացքում։

Ինչպե՞ս են վճարվելու իմ կուտակած միջոցները կենսաթոշակային տարիքում

63 տարեկանից կարող եք ստանալ Ձեր կուտակային հաշվի գումարը։ Թե ինչպես, կախված է գումարի չափից․ հաշվարկվում է, թե որքան կլինի ամսական վճարը, եթե գումարը բաժանվի մոտ 20 տարվա վրա (63 տարեկանից հետո կյանքի միջին տևողությունը)։

• Եթե ամսական վճարը 25,500 դրամից պակաս է, ինքներդ եք ընտրում՝ ամբողջ գումարը միանգամից, ամսական վճարներ՝ մինչև գումարի սպառվելը, կամ ցմահ ամսական վճար (անուիտետ)։

• Եթե 25,500-ից 170,000 դրամ է, ամբողջ գումարով ստանում եք ցմահ ամսական վճար (անուիտետ)։

• Եթե 170,000 դրամից ավելի է, 170,000 դրամ ստանում եք ցմահ ամսական վճարով, իսկ մնացածը՝ Ձեր ընտրած ձևով։

Մոտավոր ամսական գումարը կարող եք հաշվել այս հաշվիչի «Աշխատանքային» բաժնում։

Ինչպե՞ս դիմել կենսաթոշակ ստանալու համար

Դիմումը ներկայացվում է անձամբ՝ Միասնական սոցիալական ծառայության (սոցապ) ցանկացած տարածքային կենտրոնում։ Դիմելն անվճար է։

Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում դիմելու դեպքում կենսաթոշակը կնշանակվի տարիքը լրանալու օրվանից։ Ավելի ուշ դիմելու դեպքում այն կնշանակվի դիմելու օրվանից, և նախորդ ամիսների գումարը չի վճարվում։

Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ՝ Ձեր ընտրած բանկի քարտին։ Հարցերի դեպքում զանգահարեք 114 թեժ գծին։

Ինչպե՞ս իմանալ կուտակային կենսաթոշակային հաշվի մնացորդը

Մնացորդը կարող եք տեսնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կայքում (cda.am) կամ որոշ բանկերի հավելվածներում։

Հարակից հաշվիչներ

Գտե՞լ եք սխալ կամ ունե՞ք հարց